Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չհայտարարված այց է կատարել Կիև։
Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
Պենտագոնում հայտնել են, որ այցի նպատակը Ուկրաինայի սպառազինության կարիքների շուրջ քննարկումն է, ինչպես նաև այն, թե ինչպես է ԱՄՆ-ն աջակցելու Ուկրաինայի ԶՈւ-ին հաջորդ տարվա ընթացքում։