ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հարվածել Մոսկվային։
«Ես ասացի՝ «Վլադիմիր, եթե դու հետապնդես Ուկրաինային, ես քեզ այնքան ուժգին կհարվածեմ, որ դու նույնիսկ չես հավատա դրան։ Ես քեզ կհարվածեմ հենց Մոսկվայի կենտրոնում։ Ես նաև ասացի, որ մենք ընկերներ ենք, և ես չեմ ուզում դա անել, բայց այլընտրանք չունեմ»,-ասել է Թրամփը։
Թրամփը չի պարզաբանել՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել զրույցը, սակայն նշել է, որ ինքը և Պուտինը հիանալի հարաբերություններ են ունեցել։