Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» հետ կապված «Ալ Քարդ Ալ Հասանի» մասնաճյուղերին և Բեյրութի օդանավակայանին։
Մոտ մեկ ժամ անց պայթյուններ են լսվել Բեյրութի հարավային արվարձաններում:
Հարվածներ են հասցվել նաև Լիբանանի միակ օդանավակայանի ուղղությամբ, սակայն այն շարունակում է գործել:
Իսրայելի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հարվածներ կհասցվեն «Ալ Քարդ Ալ Հասանի» ուղղությամբ ամբողջ Լիբանանում։