Միջազգային

«Եթե վերադառնամ ՌԴ, ապա՝ որպես նախագահի թեկնածու»․ Նավալնայա

«Եթե վերադառնամ ՌԴ, ապա՝ որպես նախագահի թեկնածու»․ Նավալնայա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, թե Ռուսաստան կվերադառնա որպես նախագահի թեկնածու։

«Իմ նպատակն է մոտեցնել և հնարավոր դարձնել փոփոխությունները երկրում։ Եթե ես վերադառնամ Ռուսաստան, ես կգնամ ընտրությունների՝ որպես նախագահի թեկնածու»,– ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Նավալնայան խոստովանել է, որ «հրաշագործ չեմ և չգիտեմ գաղտնիքը», թե ինչպես անհապաղ փոփոխությունների հասնել Ռուսաստանում: «Եթե չես կարող միանգամից ինչ-որ մեծ բան անել, ամեն օր մի փոքր բան արա, և որքան շատ մարդիկ դա անեն, այնքան շուտ կգա փոփոխության ժամանակը»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 16-ին «Բևեռային բու» ուղղիչ գաղութում մահացել էր Ալեքսեյ Նավալնին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական