Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են վարչապետի գրասենյակից։
«Վարչապետ Նեթանյահուն կրկնել է այն, ինչ նաև հրապարակայնորեն է ասել է՝ Իսրայելը հաշվի է առնում այն խնդիրները, որոնք բարձրացնում է ԱՄՆ վարչակազմը, բայց, ի վերջո, իր որոշումները կկայացնի՝ ելնելով իր ազգային շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Reuters-ը։