Միջազգային

Իսրայելական բանակը Լիբանանում ոչնչացրել է «Հըզբոլլահի» ստորգետնյա թունելների ցանցը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ ամբողջությամբ ոչնչացրել է ավելի քան 50 ստորգետնյա թունելներից բաղկացած ցանցը, որն օգտագործվում էր «Հըզբոլլահ»  շարժման Ռադվանի հատուկ ջոկատների կողմից հարավային Լիբանանում։ Իսրայելական բանակն օգտագործել է 100 տոննա պայթուցիկ:

«8-րդ բրիգադի ինժեներական զորքերը, Յահալ ստորաբաժանման և Հյուսիսային հրամանատարության ինժեներական ստորաբաժանման հետ, ոչնչացրեցին թունելի բոլոր ուղիները՝ օգտագործելով ավելի քան 100 տոննա պայթուցիկ։ Ոչնչացվել են սենյակներ, երկարաժամկետ ապրելու պարագաներ, մոտոցիկլետներ և զինամթերք, ինչպես նաև բնակելի տարածք»,- Telegram ալիքում հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, քաղաքացիական շենքերի տակ հայտնաբերված և ավելի ուշ ավերված ավելի քան 50 ստորգետնյա թունելներից բացի, իսրայելական զորքերը հարձակման ժամանակ հայտնաբերել են «Հըզբոլլահի» զենքի պահեստ՝ հարյուրավոր զենքերով և սարքավորումներով: Ավերվել են ստորգետնյա ենթակառուցվածքների չորս օբյեկտներ,  «Հըզբոլլահի»՝ չճշտված թվով մարտիկներ սպանվել են։