Լոնդոնն ու Բեռլինը մոտ ապագայում «պատմական» ռազմական գործարք կկնքեն, գրում է The Times թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։
«Միացյալ Թագավորությունն այս շաբաթ պատմական պաշտպանական պայմանագիր կստորագրի Գերմանիայի հետ»,- գրում է հրատարակությունը։
Համաձայնագիրը թույլ կտա բրիտանական և գերմանական ուժերին համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին, ամենայն հավանականությամբ, Էստոնիայում և Լիտվայում:
Այն նաև թույլ կտա երկու երկրներին համատեղ ձեռք բերել ավելի շատ զենք և ավելի սերտ համագործակցել վերջին սերնդի զենքի մշակման և արտադրության ուղղությամբ: