Միջազգային

Իրանը Իսրայելի հավանական հարձակումը «կարմիր գիծ» է անվանել և խոստացել պատասխանել

Մենք բացահայտել ենք մեր բոլոր թիրախները Իսրայելում, և եթե նա հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք և ռմբակոծենք այդ թիրախները։ Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Tansim-ը։

Նա նշել է․

«Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի»։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ «եթե տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Վաշինգտոնը ներքաշվելու է դրա մեջ, և մենք դա չենք ուզում»։