Միջազգային

Մոլդովայում նախագահական ընտրություններին և հանրաքվեին ընտրողների թիվը գերազանցել է 42%-ը

Մոլդովայի եվրաինտեգրման հանրաքվեին տեղի ժամանակով մինչև ժամը 18.00-ն քվեարկության մասնակիցների թիվը գերազանցել է 42%-ը, ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը։

Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայում անցկացվում են նախագահական ընտրություններ, հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով։

Այսօր նաև անցկացվում է հանրաքվե, որի շրջանակներում քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին. «Դուք աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»:

Որպեսզի երկու ընտրություններն էլ վավեր համարվեն, դրանցից յուրաքանչյուրին մասնակցությունը պետք է գերազանցի 33,3%-ը։ Նախագահական ընտրություններին մինչև ժամը 19.00  մասնակցությունն արդեն գերազանցել է 48.5%-ը։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին։

«Ընտրական գործընթացն ընթանում է առանց լուրջ միջադեպերի, մենք նշում ենք ակտիվ մասնակցություն, ինչը վկայում է քաղաքացիների լուրջ վերաբերմունքի մասին քվեարկության գործընթացին։ Ժամը 18.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 1 228 650 ընտրող, որը կազմել է 42,44 տոկոս»,- ճեպազրույցում ասել է Կարամանը։

Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։ Հիմնական պայքարը ընթանում է նախագահ Մայա Սանդուի, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի և «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսաթիի միջև: