Միջազգային

Իսրայելի բանակի բարձրաստիճան զինվորականը զոհվել է Գազայի մարտերում

Իսրայելի պաշտպանության բանակի 401-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Էհսան Դաքսան սպանվել է Գազայի հյուսիսում մարտերում, հայտնել են զինվորականները։ Գնդապետ Դաքսան 41 տարեկան էր, գրում է The Jerusalem Post-ը։

Գնդապետ Դաքսան սպանվել է մարտում, երբ նրա տանկը խոցել է պայթուցիկ սարքը:

Պարբերականը նշում է, որ նա համարվում է ամենաբարձրաստիճան սպան, ով զոհվել է ցամաքային մարտերում պատերազմի սկզբից ի վեր։