Միջազգային

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։

Երկրի եվրոպական կուրսի կողմնակիցները հավաքվել են հինգ վայրերում և երթով շարժվում են դեպի Թբիլիսիի հրապարակ, որտեղ հանրահավաք տեղի կունենա։

«Վրաստանը, որը բաց չի թողնի պատմական շանսը. Վրաստանը, որն ընտրում է միասնությունն ու զարգացումը. Վրաստանը, որը չի դավաճանի իր նախնիներին և ապագա սերունդներին. Վրաստանը, որն ընտրում է ԵՄ-ն ու պայծառ ապագան, պատրաստվում է հոկտեմբերի 20-ին երթ անել։ Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»,- ասված է սոցցանցում կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության մեջ, հայտնում է Jnews.ge-ն։