Միջազգային

«Մեծագույն սխալ էր»․ Նեթանյահուն մեղադրել է Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և իր կնոջը սպանելու փորձի մեջ և դա անվանել «ահռելի սխալ»։ 

«Իրանից ուղարկվածները, որոնք այսօր իմ և կնոջս դեմ մահափորձ կատարածեցին, ահռելի սխալ թույլ տվեցին։ Դա չի խանգարի ինձ և Իսրայել պետությանը մեր թշնամիների դեմ վերածննդի համար պայքարում՝ ապագա սերունդների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Նեթանյահուն։

Այսօր Իսրայելի վարչապետի՝ Կեսարիայում գտնվող նստավայրը հարձակման էր ենթարկվել Լիբանանից արձակված անօդաչուի կողմից։