Իսրայելի նախարարների կաբինետի բարձրաստիճան աղբյուրը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը քաղաքական գործչին վերացնելու փորձ էր Իրանի կողմից, հայտնում է N12 հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ վարչապետի դեմ մահափորձը ձախողվել է, քանի որ կառավարության ղեկավարը վերջին օրերին իր նստավայրում չի եղել։
Ըստ աղբյուրի՝ հարձակման ընթացքում օգտագործվել է իրանական Ziyad 107 անօդաչու թռչող սարք, որը կիրառվել է նախորդ շաբաթ իսրայելցի նորակոչիկներ պարունակող բազան հարվածելու համար: Նման անօդաչու թռչող սարքեր է օգտագործում նաև լիբանանյան «Հըզբոլլահը»:
Սաուդյան Al Hadath հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ հարվածել են Լիբանանից։