Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր են գործարկվել Լիբանանից։ Դրանցից մեկը անօդաչուներից մեկը հարվածել է Կեսարիա քաղաքի մոտ գտնվող շենքին: Հարվածի արդյունքում զոհեր չկան։
«Վերջին մեկ ժամվա ընթացքում հայտնաբերվել են երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Լիբանանից Իսրայելի տարածք»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Սաուդյան Al-Hadath թերթն էլ գրել է, որ վաղ առավոտյան Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչուներից մեկը թիրախավորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատունը ծովափնյա Կեսարիա քաղաքում, գրում է The times of Israel-ը՝ նշելով, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան, և պարզ չէ, թե արդյոք վարչապետն այդ պահին տանն է եղել, թե ոչ։
Վարչապետի աշխատակազմը ևս չի մեկնաբանել հարձակման ժամանակ Նեթանյահուի գտնվելու վայրը։ նշվում է, որ նստավայր տանող ճանապարհները փակ են, դեպքի վայրում են բժիշկներն ու ոստիկանները։