Տամբովի շրջանի Կիրսանով քաղաքի բնակելի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով՝ երկու մարդ է զոհվել։
Այդ մասին հայտնել է հայտնել է նահանգապետ Մաքսիմ Եգորովը։
«Այսօր՝ ժամը 4.55-ին, Կիրսանովսկի մունիցիպալ թաղամասում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն, որը գտնվում է Կիրսանով քաղաքի Կոմունիստեսկայա փողոցի 29 հասցեում: Պայթյունը տեղի է ունեցել չորրորդ հարկում, ավերածություններ կան։
5.41-ին տնից մարդիկ տարհանվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու մարդ մահացել է»,- գրել է նա։
Մարզի ղեկավարը նշել է, որ ութ հոգի դիմել են բուժհաստատություն, սակայն հոսպիտալացումից հրաժարվել են.
«Բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղում են, բոլոր բնակիչներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,- հավելել է Եգորովը։
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրշեջ-փրկարարական ջոկատները հրդեհը տեղայնացրել են 150 քմ տարածքում։ Հետևանքների վերացման համար ներգրավվել է 34 մարդ և 18 տեխնիկա։