ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությունը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։
«Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի և պատանդներին ազատելու և քաղաքական լուծում գտնելու համար», - ասել է նա լրագրողներին:
Բորելը շեշտել է, որ զինադադարը պետք է հնարավորություն ընձեռի «վերակառուցել Լիբանանի ինքնիշխանությունը, սկսել լիբանանյան հաստատությունների աշխատանքը», որպեսզի լիբանանյան բանակը կարողանա ապահովել իր սահմանների անվտանգությունը։
Նա անընդունելի է համարել իսրայելական բանակի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները՝ առաջարկելով, որ UNIFIL առաքելությունը պետք է վերանայվի՝ ընդլայնելու իր լիազորությունները: Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում, նշել է Բորելը։