Փհենյանի շրջաններից մեկում հայտնաբերվել են հարավկորեական անօդաչու թռչող սարքի բեկորներ։
ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Հարավային Կորեայի ռազմական օբյեկտների կրկին ներխուժումը կդիտվի որպես պատերազմի հայտարարություն և կհանգեցնի պատասխան հարվածների, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրությունը, գրում է KCNA գործակալությունը։
ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Փհենյանի շրջաններից մեկում հայտնաբերվել են հարավկորեական անօդաչու թռչող սարքի բեկորներ։
«ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը զգուշացրել է, որ Կորեայի Հանրապետության ռազմական օբյեկտների ԿԺԴՀ տարածք, օդային տարածք և տարածքային ջրեր ներխուժելու ակտի կրկնակի հայտնաբերումն ու հաստատումը կդիտվի որպես լուրջ ռազմական սադրանք։ ԿԺԴՀ-ի ինքնիշխանության դեմ, պատերազմի հայտարարում և անհապաղ պատասխան հարվածներ կիրականացվեն»,- ասվում է KCNA-ի հրապարակման մեջ։