Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Կեսարիայում գտնվող իր նստավայրին անօդաչու թռչող սարքի հարվածը։ Սոցցանցերում երկու լեզուներով՝ եբրայերենով և անգլերենով հրապարակված տեսանյութերում նա ասել է, որ իրենց ոչինչ չի կանգնեցնի և «հրեական պետությունը կշարունակի առաջ շարժվել մինչև հաղթանակ»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչուներից մեկը թիրախավորել է Նեթանյահուի առանձնատունը ծովափնյա Կեսարիա քաղաքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։