Միջազգային

Երևանի և Բաքվի միացումը BRICS-ին դրական ազդեցություն կունենա նրանց հարաբերությունների վրա. Կոպիրկին

Երևանի և Բաքվի ապագա հնարավոր միանալը BRICS-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում.

«Ես նման տեղեկություն չունեմ, կարող եմ միայն ավելացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը BRICS-ի գործունեությանը օբյեկտիվորեն կմեծացնի միջպետական ​​երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կազդի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է դեսպանը։