Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում «3+3» ձևաչափով հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.
««3+3» հարթակն առաջարկվել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ պայմանագրի ուղղությամբ աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Ինչ վերաբերում է Վրաստանի՝ հարթակի նիստին մասնակցությունից հրաժարվելուն, մեր դռները միշտ բաց են, և Թբիլիսին ամեն պահի կարող է վերադառնալ հարթակ»,-ասել է Լավրովը։