Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ.
«Ուկրաինայում և Մոլդովայում, որտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներն ու քաղաքական կուսակցությունները, Եվրախորհրդի որոշումը դրական է։ Նշված երկրներում չկա ԶԼՄ-ների բազմակարծություն, կոռուպցիան մոլեգնում է, կան լուրջ խնդիրներ, ինստիտուտները շատ թուլացած են։ Մոլդովան դեռևս ԱՊՀ անդամ է»,-ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ ԵՄ-ը հայտարարել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի փաստացի կասեցման մասին։
Թբիլիսին մեղադրվում է եվրոպական արժեքները ոտնահարելու մեջ։ Ըստ Եվրախորհրդի՝ Վրաստանի կառավարության կուրսը խաթարում է երկրի եվրոպական ուղին։