Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։
Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի 1500 զինվոր արդեն ռուսական զորավարժարաններում են, իսկ սպաներն արդեն պատերազմում են Ուկրաինայի դեմ։
Բացի այդ, հաղորդվում է, որ նրանց տրամադրվել են ռուսական համազգեստ, ռուսական կեղծ փաստաթղթեր։
Կրեմլը հերքում է այդ պնդումները։