Մոսկվան ու Կիևը փոխանակվել են գերիներով՝ «95-ը 95-ի դիմաց» բանաձևով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։ Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան բուժզննման։
Նշվում է, որ միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։