«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.
«Ամենամեծ վտանգն այն է, որ տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են այստեղ թելադրել իրենց պայմանները, կիրառել իրենց սխեմաները։ Այդ սխեմաներն ուղղված են ոչ թե տարածաշրջանի խնդիրների լուծմանը, այլ ՆԱՏՕ-ին տարածաշրջան ուղարկելուն, բլոկային գործընթացներ զարգացնելուն, սեփական հնարավորությունները որպես ճնշման լծակներ օգտագործելուն»,-ասել է Լավրովը։