Միջազգային

Պուտինը խոսել է իրական ինքնիշխանության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել BRICS-ի համաժողովին ընդառաջ գործարար ֆորումին։

Ներկայացնում ենք Պուտինի ելույթի հիմնական մտքերը.

  • BRICS-ը նշանակալի դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ, և այն կաճի։
  • BRICS երկրների համախառն ՀՆԱ-ն գերազանցում է «Մեծ յոթնյակի» երկրների ցուցանիշները։
  • Միավորման երկրների համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ է բերում։
  • Ռուսաստանը ձգտում է նպաստել BRICS-ի մեխանիզմներում «նորակոչիկների» ինտեգրմանը։
  • BRICS-ի հետագա աճը գնալով ավելի քիչ կախված կլինի արտաքին ազդեցությունից․ դա է իսկական ինքնիշխանությունը։
  • BRICS-ի զարգացման նոր բանկն այլընտրանք է Արևմտյան զարգացման մեխանիզմներին։
  • Ռուսաստանը սրընթաց անցում է կատարում դեպի արտասահմանյան հուսալի գործընկերներ։
  • Ռուսաստանը սերտորեն համագործակցում Է BRICS-ի երկրների հետ նորարարության և թվային տնտեսության ոլորտում։