«3+3» հարթակի մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը փակ կլինի լրատվամիջոցների համար։
Հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 17:00-ին. հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Նշենք, որ այսօր Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումը։