Միջազգային

Մակրոնը խոսել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցման հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների՝ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո մեկնաբանել է Վրաստանում տիրող իրավիճակը.

«Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի հանգեցնում են անդամակցության գործընթացի դադարեցմանը»,-ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ վրացի ժողովուրդը մի քանի օրից կկատարի իր ընտրությունը։

Մակրոնը մեկնաբանել է նաև Մոլդովայի իրավիճակը՝ նշելով. «Երկիրը նախագահական ընտրություններից առաջ գտնվում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային գործողությունների ազդեցության տակ»։