ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի սպանության կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են՝ ինչպես օգտագործել այս պահը՝ պատանդներին տուն բերելու և պատերազմը դադարեցնելու համար։
Առաջնորդները պայմանավորվել են առաջիկա օրերին պահել կապը։
Իսրայելցի պաշտոնյաները հույս ունեն, որ ի տարբերություն Սինվարի՝ ՀԱՄԱՍ-ի մյուս առաջնորդներն ու հրամանատարներն ավելի պատրաստակամ կլինեն հանձնվել և նույնիսկ աքսորվել՝ որպես ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի մաս: