Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ մասնակիցների և հյուրընկալող պետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Վերջին հանդիպման ժամանակ մասնակիցներն ընդգծել են Հվ. Կովկասում վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև բոլոր պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ վերջին շրջանում արտգործնախարարն ակտիվացրել է տարածաշրջանային խնդիրները լուծելու և Գազայում հրադադարի հասնելու ուղղությամբ ջանքերը։