Միջազգային

Շոլցը չի աջակցել Զելենսկիի «Հաղթանակի ծրագրին»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի աջակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Հաղթանակի ծրագրին»՝ նշելով, որ դրա առանցքային կետերը հետագա էսկալացիայի կհանգեցնեն։

Գերմանիայի կանցլերն առաջնահերթ է համարել, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը չվերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։

Ըստ Շոլցի՝ ոչինչ չի փոխի իր որոշումը՝ մերժել Կիևին Taurus թևավոր հրթիռների մատակարարումը։

«Ես չեմ կարծում, որ այդ առաքումները ճիշտ են, և այդպես էլ կմնա»,-ասել է Շոլցը։