Միջազգային

Վրաստանի իշխանությունների գործողությունները վտանգում են ԵՄ-ին անդամակցությունը. հայտարարություն

ԵՄ առաջնորդները լրջագույն մտահոգություն են հայտնել Վրաստանի գործողությունների վերաբերյալ, որոնք հակասում են ԵՄ հիմնարար արժեքներին և սկզբունքներին և վտանգում են Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին. ասված է ԵՄ առաջնորդների՝ երեկ կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

ԵՄ առաջնորդները կոչ են անում Վրաստանին՝

  • Ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ;
  • Ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան և ընտրությունների միջազգային և տեղական դիտորդների անխոչընդոտ հասանելիությամբ։

ԵՄ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին, ԵՄ-ն ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։