Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Հաղթանակի ծրագիրը» կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի. հայտարարել է Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաժ Օրբանը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծրագիրը ճանապարհ է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, ուստի Հունգարիան չի աջակցում այդ ծրագրին»,-ասել է Օրբանը։
Նա նշել է, որ այդ ծրագիրն ուղղված է ռազմական գործողությունների սրմանը և հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի երկրներին ներգրավելուն, ինչը լիովին անընդունելի է Հունգարիայի համար։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Զելենսկիի ծրագիրը վախեցնող էր անվանել։