Վրաստան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Politico-ի հետ զրույցում խոսել է Վրաստանում կայանալիք ընտրությունների և իր ծրագրերի մասին։ Լրագրողի այն հարցին, թե ինչն է իրեն ամենաշատն անհանգստացնում, նախագահը պատասխանել է. «Որ մենք բաց թողեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու առաջին հնարավորությունը»։
Նա նշել է, որ «Վրացական երազանքի» համար դժվար կլինի վերականգնել հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ․
«Նրանց համար շատ դժվար կլինի վերսկսել ցանկացած տեսակի հարաբերություն Եվրամիության և ամերիկացի գործընկերների հետ՝ այն հարձակումներից հետո, որոնք նրանք անում են»,-ասել է Զուրաբիշվիլին։
Նա հերթական անգամ քննադատել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին՝ ասելով․ «Ես չեմ կարող դավադրության տեսությունների մեջ մտնել․․․Հավանաբար, Բիձինա Իվանիշվիլիի կապը Մոսկվայի հետ դեռ կա և ավելի է ամրապնդվում»,-հավելել է Զուրաբիշվիլին։