Միջազգային

Վրաստանում տիրող իրավիճակը Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովի թեմաներից մեկը կլինի

Վրաստանում տիրող իրավիճակը Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովի թեմաներից մեկը կլինի․ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եվրախորհուրդը քննարկում է արտաքին քաղաքականության մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մոլդովայում և Վրաստանում։ Երկու երկրներն էլ կանգնած են իրենց եվրոպական ճանապարհի վճռական պահի առաջ»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները նախատեսում են ազդանշան ուղարկել Վրաստանի կառավարությանը, որ Բրյուսելը կդադարեցնի եվրաինտեգրումը, եթե Թբիլիսին չփոխի իր քաղաքական կուրսը։