«3+3» հարթակի նիստի մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն:
«Կընդգծվի հակամարտությունների խաղաղ կարգավորման և ինքնիշխանության հարգման կարևորությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, ներքին գործերին չմիջամտելը»,-«ՌԻԱ Նովոստիին» ասել է դիվանագիտական աղբյուրը։
Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ առաջիկա հանդիպումը կարող է նախերգանք դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։