ԱՄՆ 39-րդ նախագահ 100-ամյա Ջիմի Քարթերը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում․ գրում է The New York Times-ը։
Նախկին նախագահի թոռան՝ Ջեյսոն Քարթերի խոսքով՝ իր պապը, որը 2023թ․ փետրվարից գտնվում է պալիատիվ խնամքի տակ իր տանը, քվեարկել է Ջեորջիա նահանգում։
Նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել նոյեմբերի 5-ին, սակայն ամերիկացիները կարող են քվեարկել նախապես՝ անձամբ կամ փոստով:
Ըստ Քարթերի ընտանիքի՝ նա ցանկացել է քվեարկել փոխնախագահ Քամալա Հարիսի օգտին։