Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկատվությունը, թե Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Ադրբեջանի դեսպանատունն անվտանգության նկատառումներով չի գործում։
«Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը շարունակում է գործել, սակայն անձնակազմը մասամբ տարհանվել է»,- ասվում է հաղորդագրությունում։