Միջազգային

Տոկաևը կրկին խոսել է Ռուսաստանի անպարտելիության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կրկին խոսել է Ռուսաստանի անպարտելիության մասին․

«Ինչպես արդեն ասացի կանցլեր Շոլցի հետ բանակցությունների ժամանակ, Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Սա փաստ է, որը հաստատում է Ռուսաստանի ռազմական ներուժը, այս երկրի բնակչության աջակցությունը նախագահ Պուտինի քաղաքականությանը։ Ուստի մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղ կարգավորման տարբերակներ փնտրել և աջակցել բոլոր պետությունների, այդ թվում՝ Չինաստանի և Բրազիլիայի իրատեսական ծրագրերին»,-ասել է նա։

Տոկաևի խոսքով՝ այլ ճանապարհ չկա։ 

«Այլընտրանքը փոխադարձ բնաջնջման պատերազմն է։ Միգուցե որոշ համաշխարհային տերությունների դա հետաքրքրում է, բայց սա անդունդ տանող ճանապարհ է»,-հավելել է նա։