Միջազգային

Վրացական գինու արտահանումից եկամուտները կհասնեն 500 մլն դոլարի

Վրացական գինու արտահանումից եկամուտները կհասնեն 500 մլն դոլարի․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

««Վրացական երազանքի» քաղաքականության արդյունքում 70%–ով ավելացել է խաղողի այգիների տարածքը, վեց անգամ՝ խաղողի բերքը, չորս անգամ՝ գինու արտահանումը, իսկ չորս տարում գինու արտահանումից ստացված եկամուտը կհասնի 500 միլիոն դոլարի»,-ասել է Պապուաշվիլին։

Գյուղական զարգացման գործակալության տվյալներով՝ Rtveli 2024-ի ընթացքում գինեգործարանները վերամշակել են 300 հազար տոննա խաղող, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մոտ 20 հազար ֆերմեր խաղողի վաճառքից վաստակել են մոտ 450 մլն լարի (166 մլն դոլար)։