Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը։
Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ զրույցում որպես օրինակ է բերել Բուդապեշտի հուշագիրը, որի շրջանակներում Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից՝ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների դիմաց, որոնք պետք է պաշտպանեին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն պայմանավորվածությունները չաշխատեցին։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարող են տրվել կամ միջուկային զենքի, կամ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով։ Նա նշել է, որ Ուկրաինան ընտրել է դաշինքը։
Նրա խոսքով՝ Թրամփն այդ փաստարկներն անվանել է արդար։