Միջազգային

Շվեդիան աջակցում է Ուկրաինայի «Հաղթանակի ծրագրին»

Շվեդիան աջակցում է Ուկրաինայի «Հաղթանակի ծրագրին» և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Շվեդիան 320 մլն կրոն (30,41 մլն դոլար) է հակտացրել Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտը վերականգնելու համար։

«Օգնության այս փաթեթը կարևոր է ուկրաինական էներգետիկ ոլորտին աջակցելու համար և օգնում է ապահովել ուկրաինական հասարակության կենսունակությունը և տաք պահել ուկրաինական տները»,-ասել է  համագործակցության և արտաքին առևտրի նախարարը։