Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ 

Այն ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա և զինամթերք:

Նշվում է, որ Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ նրա պաշտպանության հարցում:

Նշվում է նաև, որ առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր, հարյուրավոր զրահափոխադրիչներ և հետևակի մարտական ​​մեքենաներ, ինչպես նաև զգալի քանակությամբ զինամթերք։