Միջազգային

ԱՄՆ-ն հարվածել է Եմենին

ԱՄՆ զինված ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում գտնվող զենքի պահեստներին:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ հարվածների թիրախ են դարձել այն օբյեկտները, որտեղ պահվում են զենքի բաղադրիչներ, որոնք հութիներն օգտագործում են տարածաշրջանում քաղաքացիական և ռազմական նավերի վրա հարձակվելու համար:

Օսթինը նշել է, որ գործողությանը մասնակցել են B-2 Spirit ռմբակոծիչներ։

Նրա խոսքով՝ հարված հասցնելու թույլտվություն է տվել նախագահ Ջո Բայդենը։