Թուրքիայի հարավ-արևելքի վրա երկու ականանետ է ընկել։ Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել է PKK կազմակերպությունը, տեղի զլմ-ները։
Նշվում է, որ սիրիական կողմից արձակված ականն ընկել է Քիլիս նահանգի գյուղական շրջանների Օյլում և Աքընջըլար բլուրների տարածքում։ Միջադեպից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։
SNNTURK-ի հաղորդմամբ էլ՝ թեև տարբեր աղբյուրներ տեղեկություններ են տարածել, թե թուրքական կողմը դիմել է պատասխան գործողությունների, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։