Միջազգային

«BRICS-ը չի փորձում փոխարինել ՄԱԿ-ին». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե BRICS-ը չի փորձում «փոխարինել ՄԱԿ-ին». «Ընդհակառակն, այն լրացնում է համաշխարհային կազմակերպությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ BRICS ձևաչափը գրավիչ է շատ երկրների համար, քանի որ հիմնված է ընդհանուր շահերը հաշվի առնելու վրա։

Անդրադառնալով BRICS-ին Սերբիայի հնարավոր անդամակցությանը՝ նա ասել է, որ Արևմուտքը սեղմում է Սերբիայի ձեռքերը, մինչդեռ BRICS -ում համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

Միաժամանակ, Կրեմլում դեռ չեն ասում՝ կգա՞ արդյոք Վուչիչը Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։