Միջազգային

Կոբախիձեն խոստացել է պաշտոնանկ անել Զուրաբիշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստացել է պաշտոնանկ անել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը, «խախտելով սահմանադրությունը», ակտիվ բանակցություններ է վարում ընդդիմության հետ՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո տեխնիկական կառավարություն ստեղծելու համար։

«Մեկ ամսից մենք նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմպիչմենտի միջոցով»,-ասել է Կոբախիձեն։

Ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանքը» ընդդեմ նախագահի հայց կներկայացնի սահմանադրական դատարան՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար, ինչը հիմնական օրենքի խախտում է։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին կստանա ձայների առնվազն 60%-ը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ։ Իսկ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին իմպիչմենտի միջոցով կհեռացվի։