Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հանդիպումներ անցկացնել Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի առաջնորդների հետ։
Առաջնորդները անցած շաբաթ Ռամշտայն ավիաբազայում մտադիր էին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն հանդիպումը չեղարկվեց, քանի որ Բայդենը հետաձգեց արտասահմանյան այցը «Միլթոն» փոթորկի պատճառով։
CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան Ուկրաինա զենքի ամենակարևոր մատակարարներից են։