Միջազգային

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա․ Զախարովա

ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները, թե ինչ է արվել նրանց կողմից, այս հարցը պետք է տալ նրանց։ Ես ներկայացնում եմ մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է նշանակում մարդկանց զրկել տնից, և այս առումով շատ բան է արել, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք դուր չեն գալիս միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների»,–ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք բազմիցս ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել բնակչության վերադարձին»,- ասել է նա։