Միջազգային

Վրաստանին հեռացրել են OGP միջազգային նախաձեռնությունից

Վրաստանին հեռացրել են «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) միջազգային նախաձեռնությունից, որի առաջատարն էր մի քանի տարի առաջ։

Համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է Վրաստանի կառավարությանը։

Ավելի վաղ՝ 2023թ., Ադրբեջանն էր դուրս մնացել նախաձեռնությունից։

OGP-ն հիմնադրվել է 2011թ.՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահների կողմից, և նպատակ ունի բարձրացնել իշխանության ճյուղերում թափանցիկությունը։