Ռուսաստանը հարգանքով է վերաբերում այս պահին BRICS-ին անդամակցելու վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշմանը. հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է Ղազախստանի նախագահի՝ BRICS-ի գագաթնաժողովին ժամանելուն։
Ավելի վաղ, հիշեցնենք, Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել էր, թե Ղազախստանն այժմ ձեռնպահ կմնա BRICS-ին հայտ ներկայացնելուց։